Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են նախաձեռնել Ազգային ժողովրդավարական կուսակցությունն (ԱԺԿ) արգելելու գործընթացը, որը կապվծ է 2000-2006 թթ. ընթացքում առնվազն 10 մարդու սպանության մեջ մեղադրվող նեոազգայնական բջիջների հետ: Սպանվածները հիմնականում օտարերկրացիներ են եղել:
«ԱԺԿ-ն սահմանդրության թշնամին է: Մենհքպատրաստվում ենք սկսել այն արգելելու գործընթացը»,- հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը:
ԱԺԿ-ն գոյություն ունի 1964 թվից: 2009 թ. դաշնային ընտրություններում նրա օգտին քվեարկեց ընտրողների 1.5%-ը: Այն երբեք տեղ չի ունեցել Բունդեսթագում:
Այս կուսակցությունն առավել մեծ ժողովրդականություն ունի Գերմանիայի արևելյան մասում:











































