Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Եթե իշխանությունն էականորեն աղավաղի հասարակության կամքը, այլ բան չի մնա, քան փողոց դուրս գալը. Ա. Մինասյան

«Եթե իշխանությունն էականորեն աղավաղի հասարակության կամքը, այլ բան չի մնա, քան փողոց դուրս գալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, հնարավոր զարգացումները» թեմայի շրջանակներում:

Ըստ բանախոսի՝ ցանկալի կլիներ, եթե քաղաքական ուժերը հրապարակեին այն մասին, որ իրենք ձեռնպահ կմնան անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից: Ա. Մինասյանը նախընտրական գործընթացներում կցանկանար նմանատիպ PR-ի ականատեսը չլինել:

Անդրադառնալով ՀՅԴ համամասնական ցուցակին՝ նա ասաց, որ առաջնորդվել են բոլոր ոլորտներում անհրաժեշտ մասնագետ ունենալու սկզբունքով:

Բանախոսի խոսքով՝ սա նշանակում է, որ շատ լուրջ են տրամադրված և ակնկալում են այնպիսի արդյունք, որը թույլ կտա իրնեց պահանջները, ծրագրային դրույթները դարձնել իշխանության հիմնական օրակարգ։

Նա նաև նշեց, որ ձգտելու են առնվազն այնպիսի ներկայացվածության, որ առանց իրենց որևէ որոշում հնարավոր չլինի կայացնել, այսինքն՝ եթե ՀՅԴ-ն լինի ընդդիմադիր դաշտում, ապա պետք է ունենա այնքան ազդեցություն, որ իշխանությունները չկարողանան շրջանցել իրենց կարծիքը։ «Իսկ իշխանություն լինելու դեպքում կկարողանանք իրականացնել ծրագրերը՝ հաշվի առնելով հանրության և այն քաղաքական ուժերի տեսակետները, որոնք մասնակցում են այս գործընթացին»:

«Մի կարևոր դրույթ ներկայացնեմ, որպեսզի հասկանալի լինի։ Մենք հայտարարում ենք՝ եթե ՀՅԴ-ն իշխանություն լինի, իրեն վերահսկելու հնարավորությունը վերապահելու է իր ընդդիմախոսներին: Սա թիվ մեկ սկզբունքն է, որ մենք հայտարարում ենք»,- պարզաբանեց բանախոսը։

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ Ա. Մինասյանն ասաց, որ Հայաստանում կարող է կրկնվել Ռուսաստանի ընտրությունների պատկերը, սակայն չէր ցանկանա, որ այդ ընտրությունների արդյունքում ժողովուրդը ստիպված լիներ դուրս գալ փողոցային պայքարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում