Այս պահին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մոտ խորհրդակցության են։ Հիշեցնենք, որ վաղը Հայաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը։ Հետևաբար, Դավիթ Հարությունյանը բոլորին մեկտեղել է՝ վերջին հրահանգները տալու և նախօրոք պատրաստվելու, թե ինչպես են արդարեցնելու այն հանգամանքը, որ մինչ օրս ԵԽԽՎ-ի բանաձևի պահանջները մեր ղեկավարությունը չի կատարել։