Հնարավոր է ՄԻՊ-ը չանդրադառնա «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՄԻՊ գրասենյակից Նաիրա Կարմիրշալյանը: Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակի իրավաբանների պնդմամբ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չի հակասում Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին:
«Թե դա լավ օրենք է, վատ օրենք է, պետք էր ընդունել, թե ոչ՝ սրանք քաղաքական հարցադրումներ են, ինքը օրենքը չի հակասում Եվրոպական համընդհանուր հռչակագրին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին: Հնարավոր է ՄԻՊ-ը հայտարարությամբ հադես չգա «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի վերաբերյալ, քանի որ այս պահին չենք գտնում, որ լուրջ հակասություններ կան, որ այս թեմայով հայտարարություն լինի»,- մեկնաբանեց Նաիրա Կարմիրշալյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց « Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագիծը: