Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունն ավարտել է բանակցությունները արհմիության հետ Ֆինլանդիայի Սալո քաղաքում 1000 աշխատակից կրճատելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրոպայում ընկերության ամենախոշոր գործարաններից մեկում աշխատակիցների կրճատումը կկատարվի աստիճանաբար՝ 2012 թ. ընթացքում, կրճատումների մեծ մասը տեղի կունենա հունիսի վերջին: Մնացած աշխատակիցներն իրենց ուժերը կկենտրոնացնեն բջջային հեռախոսների վրա՝ հաշվի առնլով եվրոպական օպերատիվ կապի պահանջմունքները:
Nokia-ն անցյալ ամիս հայտնել էր Հունգարիայի, Մեքսիկայի, Ֆինլանդիայի գործարաններում մոտ 4000 աշխատակիցներ կրճատելու մասին. դա կազմում է նրա ընդհանուր աշխատակիցերի 3%-ը: Կրճատումները կատարվում են Nokia-ի բիզնեսի վերակազմակերպման շրջանակներում, որի նպատակն է զգալիորեն կրճատել ընկերության ծախսերը:
Մի շարք սարքերի հավաքումը Հունգարիայի, Մեքսիկայի և Ֆինլանդիայի գործարաններից կտեղափոխվի Ասիայի գործարաններ:
2011 թ. տվյալներով՝ Nokia-ի մաքուր եկամուտը կազմել է 1.488 մլրդ եվրո՝ 2010 թ. 1.343 մլրդ-ի դիմաց: 2011 թ. սկզբին Nokia-ն ռազմավարական պայմանագիր ստորագրեց Microsoft-ի հետ, որի համաձայն՝ ֆիննական արտադրողի սմարթֆոնների համար նախընտրելի հարթակ կլինի Windows Phone-ը:









































