News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն դատապարտել է Ռուսաստանին Աբխազիայում ու Հարավային Օսիայում հատուկ ներկայացուցիչներ նշանակելու համար.
«Ռուսաստանն ինքը չի հավատում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությանը և վստահություն չի տածում նրանց խամաճիկ ռեժիմների նկատմամբ: Դրա համար էլ նա նշանակել է իր ներկայացուցիչներին: Դա ցինիզմի վերին դրսևորում է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Աբխազիայում իր ներկայացուցիչ է նշանակել Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևին, իսկ Հարավային Օսիայում՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովին:








































