«Առավոտ»-ը գրում է.
«Երեկ կեսօրին ականատես եղանք, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարեց ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար»,- ապա թերթը հավելում է.
«Ճանապարհային երթևեկության նման խախտման համար օրինախախտ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին»:










































