ԱԺ նախկին նախագահ, անկուսակցական Տիգրան Թորոսյանը երեկ «Հրապարակ»-ի այն դիտարկմանը, թե իր ակնկալիքները կրկին չիրականացան, ասել է, որ բոլոր այդ խոսակցությունները ասեկոսեների ոլորտից են.
«Իսկ քաղաքական գործընթացների վրա կարելի է ազդել նաև պատգամավոր չլինելով: Այնպես որ, կյանքը շատ ավելի բազմազան է, քան կարող է թվալ ոմանց»:
Կարելի է ասել, որ Ձեզ չընդգրկեցին ԲՀԿ ցուցակ, քանի որ Ռ. Քոչարյանի մերձավոր շրջապատի, նրա թիմի մարդու համարո՞ւմ ունեք: «Ասեկոսեների մասին, կրկին եմ ասում, չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն»,֊ պատասխանել է Թորոսյանը` հավելելով. «Ես անգամ չգիտեմ` նման թիմ գոյություն ունի՞, թե՞ ոչ»:
«Ի դեպ, վերջին օրերին լուրեր էին պտտվում, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է դեմ եղել Տիգրան Թորոսյանի` ԲՀԿ ցուցակում ընդգրկվելուն»,- հավելում է «Հրապարակ»-ը:









































