Թուրքիայի արտգործնախարարն այսօր ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կորցրել է գոյատևման իր բոլոր հնարավորությունները, քանի որ չի կարողացել երկրում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել «արաբական գարնան» դեռ առաջին փուլերում
Associated Press-ը հաղորդում է, որ նախքան Բրյուսելում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպումն Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ չի կարծում, թե նման իշխանությունը կարող է գոյատևել` ավելացնելով, որ դա դեմ է պատմության տրամաբանությանն ու ընթացքին:
Արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ իշխանությունը, որը պայքարում է իր սեփական ժողովրդի դեմ, ցանկանալով պահել իր ստատուս–քվոն, չի կարող գոյատևել:
Դավութօղլուն ավելացրել է, որ եթե Ասադը ժողովրդավարական բարեփոխումներ անցկացներ մեկ տարի առաջ, գուցե այժմ նա գոյատևման առավել մեծ հնարավորութուն ունենար:











































