Այսօր ժամը 14.50-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը, ինչի հետևանքով նույն բնակարանի բնակիչ` 1959թ. ծնված Կ. Խոջոյանը ընկել է վայր և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի Գյուլբեկյանի անվան բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:











































