Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ընդդիմությունն արդյոք չի՞ լեգիտիմացնում իշխանությանը (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» Real Politik հաղորդաշարի հյուրն է ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը:

– Համամասնական ցուցակները, կարծես թե, բոլոր ընտրական ուժերը, բացի ՀԱԿ-ից, հրապարակել են, և մենք կարող ենք արձանագրել, որ ունենք այն պատկերը, որն առաջիկա ընտրությունների հիմնական շարժիչն է լինելու և նաև մեր մտապատկերում արդեն կարող ենք ձևավորել, տեսնել այն խորհրդարանը, որը մեզ սպասվում է մայիսի 6-ի ընտրություններից հետո: Ձեր գնահատականը` ընդհանուր առմամբ ի՞նչ խոստումնալից բաղադրիչ եք տեսնում այդ ընտրացուցակներում, հատկապես ՀՀԿ-ի, որը նոր քաղաքական գծի և մշակույթի ջատագովն ու քարոզիչն է: Արդյոք հույս ներշնչո՞ւմ է, նույնը պետք է խնդրեմ, որ մեկնաբանեք ԲՀԿ դեպքում, որովհետև նրանք բոլորը բողոքում են արտագաղթից, սոցիալական վիճակից, տնտեսական արհավիրքի հասնող և ազգային անվտանգությանը սպառնացող  դրությունից: Այն անունները, որոնք այսօր հրապարակվել են, հույս ներշնչո՞ւմ են, որ այդ հարցերը կլուծվեն, եթե օրինակ` պատկառելի մեծամասնություն կարողանա ստանալ ԲՀԿ-ն:

– Նախ պետք է նշել, որ անկախ անուններից, քաղաքական գիծը, որը հայտարարում են կուսակցությունները, այն մշակույթը, որը քաղաքական կուսակցությունները հրամցնում են հասարակությանը , փոփոխությունների չի ենթարկվել. բոլոր կուսակցությունների առումով եմ ես սա ասում. մասնավորապես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին է խոսքը: Այստեղ եթե նույնիսկ մենք տեսնեինք, որ 100%-ով անձինք փոխվել են, լրիվ նոր դեմքեր են հայտնվել ցուցակներում, սա նույնպես էական ինչ-որ փոփոխության մասին ավետիս չպետք է դիտարկվեր, որովհետև անձերով չէ միայն պայմանավորված վարվող քաղաքականությունը, որովհետև եթե կուսակցությունը չի ընդունում, եթե իշխանությունները չեն խոստովանում, որ իրենք գործել են սխալներ, որ իրենք խախտել են օրենքը, որ իրենք չեն բավարարել հասարակության պահանջները և այլն, և այլն, հաշվի չեն առել հասարակության տրամադրությունները և դրանից հետո ուղղակի վերցնեն և նոր մարդկանց գործուղեն ԱԺ, սա որևէ բան չէր փոխելու: Հիմա մենք, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ հին մարդկանց պահել են, այնպես էլ չի եղել, որ փոխել են ցուցակը:

– ՀՀԿ-ում իսկապես նոր անուններ կան. օրինակ` Լևոն Մարտիրոսյան, Սամվել Ֆարմանյան, Շուշան Պետրոսյան: Մարդիկ, որոնք նախկին ցուցակում չեն եղել, և այն «երիտասարդացումը», որը կա ՀՀԿ-ում, այս մարդկանց միջոցով է փորձ արվում ապահովել:

– Իհարկե, բայց սա ավելի շատ քարոզչական նպատակ ունի, այսինքն` լուրջ բովանդակային փոփոխության մասին սա չի խոսում, որովհետև որևէ մեկը չի կարող այսօր ներկայացնել փաստարկներ, թե Ձեր նշած անձինք ինչով են փոխելու կուսակցության գիծը:

– Օրինակ` ընդդիմանալո՞ւ են կուսակցության այնպիսի որոշումներին, որոնք հասարակության տրամադրություններին հարմար չեն:

– Նրանք մինչ այժմ երբևէ հանդե՞ս են եկել քննադատությամբ:

– Շուշան Պետրոսյանը, կարծես թե Մաշտոցի պուրակի պաշտպանների կողքին էր, չվախեցավ նրանց աջակցող հայտարարություններ անել:

– Այո՛, նույնկերպ այդ հարցը կարող է բարձրացնել Շուշան Պետրոսյանը կուսակցությունում կամ երբ հայտնվի ԱԺ-ում՝ ԱԺ ամբիոնից, բայց որոշում կայացնող մեծամասնությունը իր պատկերը, բովանդակային էությունը չի փոխել: Այսինքն` ներմուծվում են որոշակի տարրեր, ի դեմս տարբեր մարդկանց` նոր դեմքեր, որոնք, ըստ էության, նոր չեն հասարակության համար:

– Մեր լրատվամիջոցին  Արտակ Դավթյանն ասել էր, թե Շուշան Պետրոսյանը հետաքրքիր շտրիխ կբերի ԱԺ:

– Ինչ շտրիխի մասին է խոսքը: Եթե նրանք առնվազն մի փոքր բացեին, մանրամասնեին այն, ինչ ասում են, միգուցե կարելի էր սկսել մտածել այդ ուղղությամբ, բայց այստեղ որևէ բան չի ասվում: Ընդամենը ասվում է, որ այո՛, իրենք շտրիխը կմտցնեն, որ համեմունքներ կավելանան ընդհանուր դաշտում, բայց այդ համեմունքները չեն փոխելու որակական պատկերը:

– Հովիկ Աբրահամյանը երկրորդն է այդ ցուցակում, ի՞նչ է դա նշանակում, ըստ Ձեզ: Ի վերջո, գործադիր իշխանության ղեկավար կա, որը երրորդն էր, և Հովիկ Աբրահամյանի շուրջ սկսված  այն թնջուկը, որ ամիսներ առաջ պտտվում էր, կարծես թե Սերժ Սարգսյանի որոշմամբ լուծվեց: Որքանո՞վ այստեղ արտաքին ազդեցությունը կարող էր դեր ունենալ և որքանո՞վ է դա զուտ ներքին որոշում, և եթե երկրորդ համարն է Հովիկ Աբրահամյանը, նրան ի՞նչ  է սպասվում` ըստ Ձեզ:

– Այս անգամ հատկապես կարևորվել են նախընտրական շտաբի աշխատանքները, և ինչու Հովիկ Աբրահամյանը թողեց իր պաշտոնը ու անցավ այդ գործին: Կարծում եմ` խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն իր առջև խնդիր է դրել` օգտագործել այդ բոլոր ռեսուրսները, բոլոր լծակները, որն ունի կոնկրետ Հովիկ Աբրահամյանը և ընդհանրապես կուսակցությունը, որպեսզի հնարավորինս անաղմուկ կատարեն ձայների հավաքագրման աշխատանքները:

– Այսինքն` այն մեթոդները, որոնք կիրառվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, չե՞ն լինելու, մարդ չի՞ ծեծվելու:

– Կիրառվելու են, բայց շտկումներով: Կարծում եմ` եթե բռնություններ լինեն շատ քիչ կլինեն, որովհետև դա վարկաբեկող երևույթ է:

– Այսինքն` կլինեն Հրազդանի նման ընտրություններ` առաջին հայացքից նորմալ ընտրություններ էին, բայց դրանց նախորդել էին իրադարձություններ, որոնք էապես ազդել էին ընտրությունների վրա:

– Այո՛, հենց Հրազդանի ընտրությունները մի փոքր օրինակ էին:

– Գագիկ Ծառուկյանը բողոքում էր տնտեսական վիճակից, Վարդան Օսկանյանը մատ էր թափ տալիս, որ բավական լուրջ և ծանր կլինի Հայաստանի վիճակը: Ծառուկյանը այս երկրի ամենահարուստ մարդկանցից է և ամենաքիչ հարկ տվողը, և հարկատուների ցանկում նա գոնե 100-յակի մեջ է: Արտագաղթի գլխավոր պատճառներից մեկն է, երկրում ստվերը շատ ավելին է, քան բյուջեն: Խոսում է մի կուսակցություն, որը ուղղակի պատասխանատու է նաև վերջին տարիների ձախողումների համար, նաև կառավարության գործած ձախողումների համար: Որքա՞ն է պատեհ այսօր ԲՀԿ-ի այս ընդդիմադիր նոր կեցվածքը, որը ամեն ընտրություններից առաջ մենք տեսնում ենք, որքանո՞վ է այս դեպքում անկեղծ կուսակցությունը և որքա՞ն է հավանականությունը, որ ընտրություններից հետո կարող են նորից կոալիցիա կազմել, և ՀՀԿ-ն կընդունի այդպիսի հնարավորությունը:

– Նախևառաջ իշխանությունները ընտրությունների են գնում երկու ճամբարով: Ճամբարի մի մասում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն է, երկրորդում` ԲՀԿ-ն: Լայն իմաստով դա նույն թիմն է: Դրանք իշխանություններն են: Նրանք այն մարդիկ են, այն խմբերն են, այն ընտանիքներն են, որոնք վերահսկում են ֆինանսական հիմնական հոսքերը, որոնք տիրապետում են տարբեր տեսակի լծակների` վարչականից սկսած մինչև թաղային հեղինակությունների մակարդակով:

– Այն, որ ԲՀԿ-ի տարածքային ղեկավարներն էին ձերբակալվում` դրանք իմիտացիա՞ են:

– Իմիտացիա չէ դա, որովհետև մենք տեսնում ենք նաև, որ ոչ ԲՀԿ-ի, բայց իշխանության ներկայացուցիչների էլ են ձերբակալում: Այստեղ ուղղակի որոշակի խմբերի, ընտանիքների միջև գոյություն ունեն կոնֆլիկտներ և այդ կոնֆլիկտները որոշ դեպքերում անցնում են սահմանները, որովհետև ստիպված ինչ-որ մի խումբ, ինչ-որ մի ընտանիք, որը այդ պահին հաղթող է դուրս գալիս, կարողանում է փաստացիորեն պատժել ինչ-որ մի թիմի, մի ընտանիքի, կոնկրետ ինչ-որ ներկայացուցիչների: Լայն առումով  բոլորն էլ իշխանություններ են, և սա ուղղակի քարոզչական  հնարք է, և բոլորը հասկանում են, որ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է, որ դժգոհությունը իշխանություններից աճում է, շատ մեծ է, հիմնարար խնդիրները մնում են չլուծված, և փորձ է կատարվում իշխանությունների մի ճյուղը հրամցնել որպես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող և ձգել որոշակի ընդդիմադիր զանգված:

– Սոցիալական այս ծանր վիճակը, կարծես, ձեռնտու է իշխանություններին և ընտրակաշառք բաժանելիս ավելի ցածր գնով հնարավոր է ձայներ գնել, ավելի էժան գնով հասնել կոնկրետ արդյունքների: Ընդդիմության մասով ի՞նչ կասեք:

– Հիմնականում այս ընտրությունների ժամանակ օգտագործվելու են վարչական ռեսուրսներ, բայց շատ կազմակերպված ձևով է այս անգամ արվելու, նաև՝ ընտրակաշառքները: Կարծում եմ, որ ընտրակաշառքների իմաստը մեր հասարակությունն այնքան էլ ադեկվատ չի ընկալվում: Ընտրակաշառքները ուղակի սիմվոլիկ փոխհատուցումն են կայացած գործարքի, հնազանդեցված ընտրողի և իշխանությունների միջև և տարբեր լծակների միջոցով մետրալիզացնում են քաղաքացուն:

– Վերջին զարգացումները՝ Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, ՀՅԴ. ո՞վ ավելի շատ հնարավորություններ ունի և ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունները: Նրանք ընդհանրապես քաղաքական օրակարգ ձևավորելու իրենց ընդունակությունը այլևս հաստատել են, գնում են խորհրդարան. ի՞նչ կարող են անել խորհրդարանում: Օրինակ` ՀԱԿ-ի շատ կարկառուն ներկայացուցիչներ հիշում են 90-ական թվականների խորհրդարանը, երբ  3-4 հոգով հնարավոր եղավ իսկապես որակական փոփոխություններ կատարել և երկրում իշխանություն փոխվեց: Արդյոք այս ուժերը, ովքեր մտնում են խորհրդարան ընդդիմադիր կեցվածքով, կկարողանա՞ն իսկապես որակական փոփոխություններ առաջ բերել երկրում:

– Քանի որ մենք ազատ և արդար ընտրություններ չունենք, արդեն կարող ենք ասել, որ լայն առումով ազատ և արդար ընտրություններ չեն լինելու, միգուցե քվեարկությունը համեմատաբար լինի ազատ: Ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր ասում են, որ ընտրությունները չեն լինելու ազատ և արդար, բնականաբար, եթե ընտրությունները ազատ և արդար չեն լինելու` ընդդիմությունը հնարավորություն չունի հաղթելու: Ընդդիմությունը ընդամենը կարող է վերցնել որոշակի մանդատներ, հիմա այդ մանդատների չափաբաժինը ինչպես է որոշվում, իհարկե որոշվում է քո ներուժից, քո կատարած քարոզչության մակարդակից և այլն, մի մասն էլ որոշվում է այն հանգամանքով, թե իշխանությունները ինչքան քեզ կտան, ինչքան քեզ կթույլատրեն:

– Ազատ դեմոկրատներն ու Ժառանգությունը այդպես էլ չեն համարձակվում դաշինքով գնալ, որովհետև դաշինքը ենթադրում է 7 տոկոս: Արդեն իսկ խոսվում է, որ իրենք իրենց ուժերի վրա վստահ չեն, այլ պայմանավորվածություններ կան, որ իրենց չափաբաժինը այդ 5 տոկոսն է, ուստի չի թույլատրվում դաշինքով գնալ:

– Ես այդ մասով համաձայն չեմ, որ դա պայմանավորվածության արդյունք է: Դա միգուցե այն է, որ ռեալ դիտարկել են իրենց ուժերը և ավելորդ ռիսկի չեն ցանկանում դիմել:

– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության շանսերը խորհրդարանում որակական փոփոխություններ բերելու առումով:

– Եթե այս տրամաբանությունը շարունակվի և ընդդիմությունը փոքրամասնություն լինի Ազգային ժողովում՝ ի դեմս տարբեր կուսակցությունների, բնականաբար որևէ հարց չի կարողանալու լուծել, որովհետև այն օրինագծերը, որ ընդդիմությունն է առաջարկելու, ձեռնտու չէ իշխանություններին և տապալվելու է: Այդ ուժերը կարող են հարցեր բարձրացնել, ընդդիմադիր ամբիոնը օգտագործել հանրությանը գաղափարներ մատուցելու, քարոզչություն իրականացնելու, ճնշումներ իրականացնելու իշխանությունների վրա: Մենք չպետք է մոռանանք, որ 90-ականների և 2000 թվականների հասարակությունը և տեխնիկական միջոցները փոխվել են: Այսօր կա ինտերնետ, որտեղ դու կարողանում ես արտահայտել քո տեսակետը: Որպես իրավապաշտպաններ են հանդես գալու: Օրինակ` Ժառանգություն կուսակցությունը շատ հաջող իրականացրել է իր այդ գործունեությունը, և բոլորը դա նշում են, որ մեծ հաջողությունների են հասել, եթե կմիանա ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն՝ ավելի շատ իրավապաշտպաններ կլինեն:

– Իսկ ընդդիմությունը ընդունակ կլինի՞ եթե այնպիսի ցուցանիշներ տրվեն ներքին համաձայնությամբ հնարավոր լինի միավորվել և օրինակ մանդատներ չվերցնել: Թե՞ կարծում եք ընդդիմությունը միավորված և համարձակ քայլի ընդունակ չի լինի գնալ:

– Այսօր նման միավորման համար նախադրյալներ չեմ տեսնում: Քաղաքացիական հասարակության այն սեգմենտները, որոնք այսօր լոկալ խնդիրների վրա բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում, որպեսզի նոր շարժում ստեղծվի` չեմ տեսնում:

– Այս ընտրություններից հետո հրապարակում ընդդիմություն կմնա՞ հանրային գործընթացներ իրականացնելու համար: Արտախորհրդարանական ուժ քանի՞ տարի չենք ունենա:

– Այսպես, թե այնպես հանրահավաքներ կլինեն: Առիթ կգտնեն ընդդիմադիր գործիչները զուգահեռաբար անցկացնել հանրահավաքներ, որովհետև վերջիվերջո հասարակության գիտակցության մեջ այդ պահանջարկը կա, նրանք ասոցացվում են հանրային լայն դաշտի հետ, ասոցացվում են այդ կուսակցությունների ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ:

– Բայց Ազգային ժողովում իշխանության հետ կիսում են պատասխանատվություն:

– Իսկապես, որպես փոքրամասնություն, նրանք, իհարկե պատասխանատու չեն իշխանությունների քաղաքականության համար, բայց խնդիր է ծագում՝ իրենց ներկայությամբ, իրենց աշխատանքով արդյոք չե՞ն լեգիտիմացնում համակարգը: Նրանք այնտեղ մտել են, որ օգտագործեն իրենց լծակները և քաղաքացիական հասարակության դեսպանը լինեն: Բայց եթե այդպես չեղավ, ընդդիմադիր քաղաքական ուժերը լեգիտիմացնելու են իշխող ռեժիմը:

– Ի՞նչ եք կարծում, այս ուժերը, որ գնում են խորհրդարան, ընդունա՞կ են արդյոք քաղաքացիական հասարակության դեսպանը լինելու:

– Բոլորն էլ ունեն որոշակի պոտենցիալ դեսպանը լինելու` անհատապես: Որպես բրենդ արդյոք կարող են լինել դեսպան` դա կախված է նրանից, թե հասարակությունը ճնշում կգործադրի՞, պատվերը կձևակերպի՞, թե՞ ոչ, և որքանո՞վ կոնկրետ անհատները, որոնք պոտենցիալ ունեն դեսպան լինելու` համախմբված քաղաքացիական հասարակության հետ, հենց կուսակցության ներսում լոբբինգ կանեն և կդարձնեն այդ ամբողջ պահանջարկը, որպես բրենդային լոբբինգ, այլ ոչ թե անհատներ:

– Արտաքին ուժերի ազդեցությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Քաղաքական ուժերը իրենք ուղղակի օգտագործում են այդ բոլոր խոսակցությունները որպես քարոզչություն, որպեսզի ցույց տան, որ ուժեղ աշխարհաքաղաքական կենտրոնները մեր մեջքին կանգնած են և սատարում են մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում