Իսապանական մամուլը հայտնում է, որ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան դժգոհ է եղել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի Մադրիդի Ատլետիկո»-ի հետ արտագնա խաղից հետո:
Բասկերը կարողացել են մեկ գնդակ խփել, սակայն բաց են թողել երկուսը:
«Պարտության համար ինձ եմ մեղադրում: Խաղի ընթացքում իմ կայացրած որոշումները չէին շտկում իմ ֆուտբոլիստների սխալները: Ընդհակառակը` դրանց արդյունքում տղաներն ավելի անհաջող սկսեցին խաղալ անգամ այն գոտիներում, որտեղ մինչ այդ ամեն ինչ կարգին էր»,- Բիելսային մեջբերում է իսպանական մամուլը:








































