Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի որդիները` Կարեն և Միքայել Վարդանյանները նոր ԱԺ-ում չեն լինի: Թիվ 40 ընտրատարածքում, ՀՀԿ-ն, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի փոխարեն, որոշել է առաջադրել «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանի թեկնածությունը: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Կարեն Վարդանյանին կփոխարինի «Գրանդ հոլդինգ» ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Բաբայանը:
Այսուհետ Վարդանյանների բիզնես շահերը ԱԺ-ում կպաշտպանեն նրանց աշխատակիցները:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Հրանտ Վարդանյանը վստահաբար հայտարարել էր, որ Միքայել Վարդանյանը մտադիր է նույն ընտրատարածքում կրկին առաջադրվել: Սակայն այսօր, երբ առաջադրումներն արդեն ավարտվեցին, պարզ դարձավ, որ Վարդանյան ընտանիքն ԱԺ-ում ներկայացված չի լինի:











































