Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին.
«ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու վտանգն Իրանին հետ է պահում իր միջուկային ծրագիրը զարգացնելուց: Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև առկա է լիակատար փոխըմբռնում՝ Իրանին առնչվող հետախուզական տվյալների վերլուծության ժամանակ: Մենք Իրանի վերաբերյալ հարցերի մեծամասնության դեպքում համակարծիք ենք ԱՄՆ հետ:
Միակ տարաձայնությունն այն է, թե Իրանի միջուկային ծրագրի զարգացման որ փուլում է պետք հասցնել ռազմական հարված: Այդպիսի հարված հասցնելու հարցում ԱՄՆ-ի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան՝ մերը:
Պետք է նշել, որ մեր հնարավորությունները սահմանափակ են: ԱՄՆ-ն ու Իսրայելն ամեն բան անում են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը իրական ժամկետներում կասեցնելու համար»:










































