Իշխող Հանրապետական կուսակցությունն, այսօր` մարտի 22-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների իր 253 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը:
ՀՀԿ-ն ներկայացրել է 253 հոգանոց համամասնական ցուցակը, որը ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը:
«Բավականին լավ, հաղթողի հոգեբանությամբ ենք գնում ընտրությունների` հաղթելու և կրկին անգամ մեր դիրքերը պահպանելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը:
Կուսակցության համամասնական ցուցակում 253 անուն է նշվում, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը` Սերժ Սարգսյան (Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ), Հովիկ Աբրահամյան (ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար), Տիգրան Սարգսյան (Հայաստանի վարչապետ), Տարոն Մարգարյան (Երևանի քաղաքապետ), Սամվել Նիկոյան (խորհրդարանի խոսնակ), Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան:
ՀՀԿ-ն նաև թեկնածուներ է առաջադրել 33 մեծամասնական ընտրատարածքներում: Թեկնածուների թվում են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Արտակ Սարգսյանը և Գարեգին Նուշիկյանը, Ռուբեն Հայրապետյանը:
Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է նոր կարգախոսով` «Հավատանք, որ փոխենք»:










































