Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Իսրայելի կողմից վտանգավոր երկրների ցանկում Ադրբեջանի ներառմանը, ուր իսրայելցիներին խորհուրդ չի տրվում մեկնել՝ կապված ահաբեկչական վտանգի հետ.
«Ադրբեջանը տարածաշրջանի ամենաանվտանգ ու կայուն երկիրն է: Ամեն տարի Ադրբեջան են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք ազատորեն տեղաշարժվում են երկրի ներսում՝ այցելելով նրա տեսարժան վայրերը: Ադրբեջանը բարձր մակարդակով ապահովում է երկրի անվտանգությունը: Այդ հարցում Ադրբեջանը կարող է շատերի համար օրինակ ծառայել»: