Грузия Online-ի փոխանցմամբ`օրեր առաջ Վրաստանում կալանված ռուսական PUR-NAVOLOK նավի նավապետ Յուրի Դանիլովը վճարել է 50,000 լարի (30,000 դոլար) կազմող տուգանքը: Դրանից հետո ռուսական բեռնանավին թույլ է տրվել հեռանալ վրացական ափից՝ Բաթումից:
Վրաստանի առափնյա պաշտպանությունը մարտի 18-ին երկրի տարածքային ջրերում (Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սարփիի ջրատարածությունում) կալանել էր ռուսական PUR-NAVOLOK բեռնանավը՝ ծովագնացության կանոնների խախտման համար: Դրա համար Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-հետաքննչական բաժանմունքը ռուսական նավի համար սահմանել էր 30,000 դոլարի տուգանք: