Իսպանիայի ընթացիկ առաջնության 28-րդ տուրում տեղի ունեցան 5 հանդիպումներ: Մադրիդի «Ռեալ»-ը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը` մրցակցի հարկի տակ չկարողանալով կոտրել «Վիլյառեալ»-ի դիմադրությունը: 62-րդ րոպեին Օզիլի հրաշալի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ 82-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մարկոս Սեննան:
Ինչպես և «Մալագա»-ի հետ խաղում, այնպես էլ «Էլ Մադրիգալ» մարզադաշտում Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը տուգանային հարվածի իրացման ժամանակ տեղ զբաղեցրեց ֆուտբոլիստներից բաղկացած պատի ետևում` անպաշտպան թողնելով այն անկյունը, որի անխոցելիության պատասխանատվությունը կրում է ինքը: «Դեղին սուզանավ»-ի ֆուտբոլիստներից ցանկացածի (նաև դարպասապահ Դիեգո Լոպեսի) համար մեծ դժվարություն չէր ներկայացնում գնդակն անպաշտպան անկյունն ուղարկելը:
«Ատլետիկո» – «Ատլետիկ»` 2:1,
1:0 Ֆալկաո (49’), 2:0 Ֆալկաո (71’), 2:1 Մարտինես (90’)
«Ռեալ» Սոսյեդադ – «Լևանտե»` 1:3,
1:0 Վելա (5’), 1:1 Բարկերո (11’, 11մ), 1:2 Կոնե (44’), 1:3 Տորես (90’)
«Սպորտինգ» – «Մալյորկա»` 2:3,
0:1 Նունիես (30’), 1:1 Կոլունգա (38’), 1:2 Արտիմե (47’, ինքնագոլ), 2:2 Բոտիա (66’), 2:3 Ալվարո (77’)
«Վալենսիա» – «Սարագոսա»` 1:2,
1:0 Էրնանդես (9’), 1:1 Ապոնյո (30’, 11մ.), 1:2 Ապոնյո (76’)
«Վիլյառեալ» – «Ռեալ»` 1:1
0:1 Ռոնալդու (62’) 0:2 Սեննա (82’)
Villarreal 1-1 Real Madrid All Goals 21.03.2012 by vik2003
Valencia Vs Real Zaragoza 1-2, 2012 (La Liga) by red_wing_21
Atletico de Madrid 2-1 Athletic Bilbao / Resumen… by CanalFutbolistaHD









































