Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ստամբուլ` մասնակցելու մարտի 22-ին Ստամբուլում բացվող ՈւԵՖԱ-ի 36-րդ հերթական Կոնգրեսի աշխատանքներին:
Կոնգրեսի պատվիրակների հաստատմանը կներկայացվի ՈւԵՖԱ-ի 2010/2011թթ. ֆինանսական զեկույցը, ինչպես նաև կազմակերպության 2012/2013թթ. բյուջեն: Կքննարկվեն նաև բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես փոփոխությունները ՈւԵՖԱ-ի կանոնադրության և ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի անցկացման ընթացակարգի մեջ, ինչպես նաև սպասվում է, որ Կոնգրեսի մասնակիցները կհաստատեն խաղացողի պայմանագրում նվազագույն պահանջներին վերաբերվող համաձայնագիրը:
ՈւԵՖԱ-ի Կոնգրեսը հանդիսանում է ՈւԵՖԱ-ի գերագույն մարմինը: Առաջին Կոնգրեսն անցկացվել է 1955 թվականին` Վիենայում: Մինչև 2002թ. Կոնգրեսը անցկացվում էր երկու տարին մեկ անգամ, իսկ այնուհետև` ամեն տարի, որպես կանոն ՖԻՖԱ-ի Կոնգրեսից առաջ: Նշենք որ ՖԻՖԱ-ի Կոնգրեսը տեղի կունենա Բուդապեշտում` 2012թ. մայիսի 24-ին և 25-ին:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում հանդիպումներ կունենա ՈՒԵՖԱ-ի ղեկավարների, ազգային ֆեդերացիաների նախագահների հետ:








































