Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրեական համայնքին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ Թուլուզում 7 մարդու սպանության մեջ կասկածվող Մուհամմադ Մերան պատրաստվում էր ևս մեկ ահաբեկչություն իրականացնել մարտի 21-ին:
Ինչպես հաղորդում է Life News-ը, հանցագործի հերթական զոհը պետք է դառնար ևս մեկ զինվորական:
Նիկոլա Սարկոզին ժամանել էր Մոնտոբան քաղաք, որտեղ մասնակցել է անցյալ շաբաթ սպանված դեսանտայինների հուղարկավորությանը:










































