Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Ինչպես պաշտպանվել հիվանդությունից

Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում է ստացել մանկական կաթվածը (DCP), որի բուժումը ոչ միայն ծախսատար, այլև երկար պրոցես է: Իսկ ամենավատն այն է, որ գրեթե չի բուժվում, և երեխան ամբողջ կյանքում դատապարտված է մնալ հաշմանդամ: Այսօր Հայաստանում հաշվառված է 2386 DCP-ով հիվանդ երեխա, իսկ չգրանցվածների թիվը հասնում է 6 հազարի: Ավելին, յուրաքանչյուր 1000 երեխայից 6-ը DCP-ով հիվանդ են ծնվում: Հիվանդությունը լինում է և՛ ի ծնե, և՛ ձեռքբերովի: Միայն 2 տոկոսի դեպքում է ասվում, որ այն ժառանգական է: Նշենք, որ նման երեխաների ծնողները ստիպված են մինչև 18 տարեկանը` երեխաների հասունացումը, ամեն ամիս բուժում անցկացնել վերականգնողական հաստատություններում: Հայաստանում թեև արտասահմանից բերված սարքավորումներ կան, սակայն շատ քչերին է հաջողվում ոտքի կանգնեցել, իսկ բուժվելուց հետո էլ նրանք չեն կարողանում լիարժեք քայլել: Այդպիսի հիվանդությամբ երեխաները նաև մտավոր ունակություններով են հետ ընկնում իրենց հասակիցներից, իսկ եթե ուսում են ստանում, ապա՝ տնային պայմաններում, էլ չասած, որ ոչինչ չեն հասկանում իրենց մանկությունից: Ցավոք, այսօր նման դեպքերից խուսափելու միակ միջոցը հղիության հետևողական ընթացքն է: Այսինքն՝ մինչև ծննդաբերելը հնարավոր է այդ հիվանդությունը կանխել, իսկ ծննդաբերելուց հետո գրեթե շանսեր չկան: Հիվանդության մասին առավել հանգամանալի ինֆորմացիա ստանալու համար դիմեցինք առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոցենտ Գայանե Ավագյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ մանկաբարձական հիվանդությունների կանխարգելման համար լուրջ աշխատանքներ են տրվում:Այս հիվանդությունը դրսևորվում է երեխայի վերջույթների անկարողությամբ: Շատ հաճախ այդ հիվանդությունների պատճառ են դառնում տրավմատիկ ծննդաբերությունները, երբ ծննդաբերության ընթացքում երեխան տրավմաներ է ստանում, և առաջանում է այս ծանր հիվանդությունը։ «Ինչպես ցույց են տալիս այդ երեխաների բուժման արդյունքները, հիվանդությունը մինչ օրս լիարժեք բուժում չունի: Շատ դեպքերում այն նույնիսկ մասամբ չի բուժվում: Միաժամանակ, դժվար է ախտորոշել՝ այն ի ծնե է, թե ձեռքբերովի: Շատ մեծ աշխատանք է պահանջվում, բայց արդյունավետությունը, իհարկե, 100 տոկոս չէ։ Այսօր ունենք արդեն ներարգանդային ախտորոշման շատ լավ տեխնոլոգիաներ: Էխոսկոպիան հրաշալի ինֆորմացիա է տալիս պտղի ներարգանդային զարգացման մասին, կան նաև այլ միջոցներ, որոնց արդյունքում կարող ենք ախտորոշել՝ պտուղը նորմա՞լ է զարգանում, թե՞ ոչ»,- եզրափակեց Գայանե Ավագյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում