Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայկական լոբբիի գործողությունները ազդեցություն չեն ունենա

ԱՄՆ Սենատի Ցեղասպանության ճանաչման նոր օրինագիծը պետք է տեղավորել նախընտրական քարոզչության շրջանակներում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը`անդրադառնալով ԱՄՆ Սենատում ներկայացվելիք նոր բանաձևին:

Թուրքագետը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է ԱՄՆ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության զինանոցի տարրերից մեկը, որն ԱՄՆ-ը կիրառում է ըստ նպատակահարմարության: Ըստ նրա`արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության ճանաչման խաղաքարտը դրվում է շրջանառության մեջ, երբ անհրաժեշտ է լինում Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել: Իսկ ներքին քաղաքականության մեջ, ըստ Ռ. Մելքոնյանի, սա հատկապես զգացվում է նախընտրական շրջանում, երբ փորձ է արվում հայ համայնքի ձայները գրավելու ուղղությամբ աշխատանքներ տանել: «Ամեն ապրիլի 24-ին նախորդող ժամանակաշրջանում սկսվում են նմանատիպ գործընթացներ, բայց իմ կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս գործընթացը որևէ լուրջ, շոշափելի արդյունքի չի բերելու և տեղավորվելու է ԱՄՆ ներքաղաքական զարգացումների համատեքստում, քանի որ մոտենում են նախագահական ընտրությունները: Չմոռանանք նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջին ժամանակներս բավական հստակ և բավական կոշտ հայտարարել էր, որ իրենք դեմ են Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը և ճանաչումը քրեականացնող օրենքներին և՛ իրենց երկրում, և՛ տարբեր երկրներում»,- հիշեցրեց Ռ. Մելքոնյանը` այս ամենը հաշվի առնելով, ասելով, որ ԱՄՆ-ում մեկնարկած գործընթացը պետք է բացառապես տեղավորել նախընտրական քարոզչական նպատակների համատեքստում:

Ըստ թուրքագետ Ռ. Մելքոնյանի` այստեղ նաև ազդեցություն չեն ունենա հայկական լոբբիի գործողությունները, քանի որ առավելապես ազդեցություն կունենան վերը թվարկած ազդակները:

Հիշեցնենք, որ հայամետ սենատորներ` Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և Իլինոյսը ներկայացնող հանրապետական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքի նախաձեռնությունն է այս ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձևի նախագիծ ներկայացնել ամերիկյան Սենատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում