Մենք արդեն տեղեկացրել էինք Գերմանիայի առաջնության երկրորդ խաղաշրջանի առաջին հանդիպման մասին: Հանգստյան օրերին կայացան 18-րդ տուրի մնացած 9 հանդիպումները: «Բավարիա»-ն հյուրընկալվելիս չկարողացավ պարտության մատնել «Վոլֆսբուրգ»-ին. Մյուլլերի 7-րդ րոպեին խփած գոլին 86-րդ րոպեին պատասխանեց Սանթոսը: Թիմերը մեկական անգամ էլ չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածները: «Հանովեր»-ը մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտ»-ի դարպասը և մրցաշարային աղյուսակում շրջանցեց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող «Մայնց»-ին, որն իր հերթին 1:0 հաշվով զիջեց նախավերջին հորիզոնականը զբաղեցնող «Շտուտգարտ»-ին: Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Նյուրնբերգ»-«Բորուսիա Մ.»` 0:1, «Սանկտ Պաուլի»-«Ֆրայբուրգ»` 2:2, «Վերդեր»-«Հոֆենհայմ»` 2:1, «Շալկե»-«Համբուրգ»` 0:1, «Կայզերսլաուտերն»-«Քյոլն»` 1:1: