Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում հանդիպեցին Օտտավա «Սենաթորս» և Նյու Ջերսի «Դևիլս» ակումբները: Հանդիպման 38-րդ րոպեին «սատանաներ»-ի առաջատար Իլյա Կովաչուկը հեղինակեց իր թիմի հաղթական գոլը, որը հոկեյիստի մարզական կարիերայում 400-րդն էր:
Կովալչուկն իր կարիերայի ընթացքում 3 անգամ մասնակցել է Հոկեյի ազգային լիգայի «Բոլոր աստղերի» հանդիպանը, Աշխարհի կրկնակի չեմպիոն է և Ռուսաստանի սպորտի վարպետ:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Իլյան հայտնեց, որ իր 400 գոլերից ամենակարևորը 2008 թվականին Կանադայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչում տեղի հավաքականի հետ մրցավեճում հեղինակած «ոսկե գոլ»-ն է:





































