«Մալիի բանակը երկրի մայրաքաղաք Բամակոյում վերահսկողության տակ է վերցրել պետական հեռուստատեսության շենքը»,– հաղորդում է BBC-ն:
Հեռուստա և ռադիո հեռարձակումը երկրում դադարեցված է։ Այս մասին հաղորդում են համաշխարհային տեղեկատվական գործակալությունները:
Ավելի վաղ զինվորականները շրջապատել էին նախագահական պալատը: Ապստամբության պատճառը բանակի դժգոհությունն էր այն խնդրի շուրջ, թե ինչպես երկրի ղեկավարությունը արձագանքեց Մալիի հյուսիսում տուարեգ ցեղերի ապստամբությանը:
Զինվորականների կարծիքով՝ տուարեգների ապստամբությունը ճնշելու օպերացիան վատ է անցկացվում, չկա նորմալ սնունդ, իսկ զինվորներին էլ չի բավականացնում զինամթերքը:










































