ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու Միթ Ռոմնիի ցիտատների գիրքը կհրատարկվի մայիսին: Threshold Editions–ն այսօր հայտնել է, որ գրքում տեղ կգտնեն Ռոմնիի պատկերացումներն ԱՄՆ-ին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ և հիմնականում արտահայտություններ, որոնք տեղ են գտել նրա նախընտրական քարոզարշավում:
Reuters-ը հաղորդում է, որ գիրքը կկոչվի Mitt Romney In His Own Words: Գրքում տեղ գտած ցիտատները հավաքագրել է Ֆիլիպ Հայնսը:
Դեռևս չկան տեղեկություններ, թե ինչպիսի խոսքեր կամ արտահայտություններ կլինեն գրքում, բայց հայտնի է, որ Ռոմնին իր ցիտատների գրքի միջոցով ևս մեկ անգամ կարտահայտի իր գաղափարները գլոբալ տաքացման և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մեծ հավանականություն կա, որ Միթ Ռոմնին կներկայացնի Հանրապետական կուսակցությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:









































