Wednesday, 10 06 2026
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Երիտասարդները մեր երկրի ապագայի կերտման երաշխավորներն են. Երևանի քաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամների հետ: Քաղաքապետը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես սատարել է երիտասարդ կուսակիցներին և այդ առումով որդեգրած սկզբունքը չի փոխվելու:

«Երիտասարդները մեր երկրի ապագայի կերտման երաշխավորներն են: Մենք շարունակելու ենք բանիմաց երիտասարդներին ներգրավել մեր երկրի կառավարման պետական համակարգ: Վստահ եղեք, ձեր ակտիվությունը, իրատեսական գաղափարներն ու վճռականությունը անպայման կգնահատվեն: Այդ ճանապարհին ես և ձեր մյուս ավագ գործընկերները պատրաստ ենք հնարավորին աջակցել»,- ասել է Մարգարյանը:

Երիտասարդ հանրապետականները վստահեցրել են քաղաքապետին, որ իրենք ևս պատրաստ են ներգրավվել ու աջակցել քաղաքային իշխանությանը` տարատեսակ ծրագրերի իրականացման հարցերում: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է մասնավորապես բարեկարգման ու կանաչապատման ծրագրերին և նշել, որ արդեն սկսվել է պուրակների համալիր բարեկարգման գործընթացը, որի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչապատմանն ու նոր կանաչ գոտիների ստեղծմանը, ինչպես նաև ոռոգման ցանցերի արդիականացմանը: Անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվելու երիտասարդների պատրաստակամությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը միշտ էլ բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ առողջ համագործակցության համար:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն առաջարկել է քննարկել Մաշտոցի պուրակում երիտասարդ քանդակագործների աշխատանքների տեղադրման հնարավորությունը, ինչն, ըստ նրա, կնպաստի պուրակը հանգստյան գոտի դարձնելուն: Տարոն Մարգարյանը խոստացել է առաջարկը ներկայացնել համապատասխան մասնագետների քննարկմանը:

Հանդիպման վերջում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամները քաղաքապետին են նվիրել իրենց կողմից լայնաշերտ ապակու վրա փորագրված Երևան քաղաքի հատակագիծը: Շնորհակալություն հայտնելով յուրօրինակ նվերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է այն փոխանցել Երևանի պատմության թանգարանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդների հետ հանդիպումները դարձնել պարբերական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում