Լոնդոնի Կայսերական քոլեջի կենսաբանները մշակել են մի շարք վերահսկող բաղադրիչներ, որոնք նախատեսված են արհեստական օրգանիզմներում գեների կարգավորման համար: Հոդվածը տպագրվել է PLoS ONE ամսագրում:
Ենթախթանիչները ԴՆԹ-ի հատվածներ են, որ կարգավորում են են գեների գործունեությունը: Ենթախթանիչներն աշխատում են սպիտակուցների հետ համատեղ, ինչն էլ հանգեցնում է մոտակա գենի միացմանն ու անջատմանը:
Ուսումնասիրության հեղինակները վերլուծել են ենթախթանիչները և դրանցից ընտրել այնպիսիք, որոնց աշխատանքը ամենից քիչ է կախված արտաքին պայմաններից: Արդյունքում կենսաբանները ստացել են 36 կարգավորիչներից բաղկացած շարք, որոնք սահուն փոփոխում են ակտիվության մակարդակը և կարող են ինչպես միացնել, այնպես էլ անջատել գեների աշխատանքը:
Սինթետիկ օրգանիզմների ստեղծման համար գիտնականներին անհրաժեշտ է ունենալ լավ հատկանիշներով հայտնի սարքերի հավաքածու:









































