Ավստրալիայի Գրան Պրիից առաջ «Ռեդ Բուլ»-ը և «Լոտուս»-ը բողոք էին ներկայացրել, որ «Մերսեդես»-ը անլեգալ է օգտագործում բոլիդի հետնամասի հակաթևը, որը արագացնում է օդի տեղաշարժը: Ահա և համաձայն գերմանական «Bild» հանդեսի հրապարակած հոդվածի՝ «Ֆորմուլա-1»-ի թիմերից «Մերսեդես»-ը սկսել է «Ռեդ Բուլ»-ին կասկածել անլեգալ հնարքների կիրառման մեջ:
Հանդեսի փոխանցմամբ՝ գերմանական թիմը կասկածներ է հայտնել «Ռեդ Բուլ»-ի շարժիչի մասին, որով նրանք կարողանում են միացնել և անջատել շարժիչի առանձին մասերը:
«Չկա ոչ մի կոնկրետ հայց մեր թիմի կողմից, սակայն մենք կցանկանայինք պարզաբանումներ լսել ՖԻԱ-ի կողմից», – հայտարարել է «Մերսեդես»-ի նախագահ Նորբերտ Հաուգը:
«Ոչ ոք ոչ մի անլեգալ հնարք չի գտնի մեր մեքենայի վրա: Մենք պահպանում ենք բոլոր կանոնները», – պատասխանել է «Ռեդ Բուլ»-ի խորհրդական Հելմուտը։







































