Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, Դավիթ Մանոյանն ապաքինվել է վնասվածքից և մասնակցում է թիմի պարապունքներին:
Սակայն լիարժեք բուժման համար Դավիթը ևս մեկ անգամ կմեկնի Գերմանիա` վերջնական բուժզննում անցնելու նպատակով: Ֆուտբոլիստը կմեկնի այսօր երեկոյան և մարտի 23-ին կվերադառնա Հայաստան ու կմիանա իր թիմին:









































