NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Յուտա»-ի բասկետբոլիստ Սերժ Իբաքիի բլոք-շոթը հայտնվեց առաջին հորիզոնականում: Մարզիկն աչքի ընկավ «Օքլահոմա»-ի հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Յուտա» – «Օքլահոմա» հանդիպումն ավարտվեց 97:90 հաշվով, իսկ հյուրերի խաղացող Ռասել Ուեսթբրուքը ճանաչվեց մրցավեճի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:
Խաղային օրվա լավագույն փոխանցումը կատարեց Ուեսլի Մեթյուզը` «Փորթլենդ» – «Միլուոկի» խաղում, իսկ «Նյու-Յորք»-ի խաղացող Քարմելո Էնթոնին «Տորոնտո»-ի հետ հանդիպման ժամանակ կատարեց խաղային օրվա լավագույն խլումը:








































