Տոր Բատիստան՝ բրազիլացի միլիարդատեր Էյկա Բատիստայի 20-ամյա որդին, իր Mercedes McLaren SLR ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ տղամարդը տեղում մահացել է:
Ավտովթարը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ մարտի 17-ին, Ռիո դե Ժանեյրոի մայրուղուց 50 կմ հեռավորության վրա:
Տ. Բատիստան վրաերթի է ենթարկել 30-ամյա շինարար Վանդերսոն Սանտոսին: Վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ինքը՝ Բատիստան, թեթև վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը հարցաքննել է միլիարդատիրոջ որդուն, բայց չի ձերբակալել:
Ըստ իրավապահ մարմինների՝ երիտասարդն ալկոհոլ չի օգտագործել: Ըստ ՃՏՊ-ի փաստի՝ հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում Տ. Բատիստային կկանչեն ցուցմունք տալու:
Նրա հայրը Բրազիլիայի ամենահարուստ մարդն է, իսկ աշխարհում՝ 7-րդը: Վերջինս իր ցավակցություններն է հայտնել մահացածի հարազատներին:
Է. Բատիստան հայտարարել է , որ իր վրա կվերցնի հուղարկավորության բոլոր ծախսերը և նշել, որ Սանտոսի ընտանիքին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունները:










































