Բասկետբոլի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա ընթացքում տեղի են ունեցել 7 հանդիպումներ: Միլոուկի «Բաքս»-ը հյուրընկալվելիս պարտության մատնեց Փորթլենդ «Բլազերս»-ին` տոնելով իր 6-րդ անըանդմեջ հաղթանակը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Ինդիանա «Փաքեթս» – Լոս-Անջելոս «Քլիփերս»՝ 102:89,
Մայամի «Հիթ» – Ֆինիքս «Սանս»՝ 99:95,
Նյու-Յորք «Նիքս» – Տորոնտո «Ռափթորս»՝ 106:87,
Հյուսթոն «Ռոքեթս» – Լոս-Անջելոս «Լեյքերս»՝ 107:104,
Յուտա «Ջազ» – Օքլահոմա «Սիթի»՝ 97:90,
Փորթլենդ «Բլազերս» – Միլոուկի «Բաքս»՝ 87:116,
Սաքրամենթո «Քինգս» – Մեմֆիս «Գրիզլերս»՝ 119: 110:
Երեկոյի լավագույն խաղացող է ճանաչվել Սաքրամենթո «Քինգս»-ի խաղարկող Մարկուս Թորթոնը, ով վաստակել էր 31միավոր և կատարել 6 արդյունավետ փոխանցում:









































