Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերը Բեռլինում հանդիպել է իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ: Հանդիպման ժամանակ Մեզերը զգուշացրել է Բարաքին՝ կապված Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու հետ.
«Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր ռազմական հարվածը կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների: Մենք Իսրայելին կոչ ենք անում պահպանել հանդարտություն և ուշադիր քայլեր գործել: Գերմանիան նախկինի նման հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը:
Մենք չենք հանդուրժի միջուկային Իրանը: Սակայն բոլոր քայլերն ու գործողությունները պետք է կոորդինացվեն: Չպետք է ավելի բարդացնել Մերձավոր Արևելքի՝ առանց այն էլ բարդ իրավիճակը»:







































