Իրանահայերի Hyeli.net կայքը, վկայակոչելով «Դիդար Սեյրե Գիթի» ընկերության գրասենյակին, հայտնում է, որ պարզվել է երեկ Իրանի հյուսիսում ավտբուսի վթարից տուժած անձանց ինքնությունը:
Երեք զոհվածներից երկուսը հայեր են՝ Դենիս Սաղաթելյանը և Անդրանիկ Ղարիբյանը: Մյուս զոհվածն իրանցի Արաշ Վահդաթն է:
Հայտնի է դարձել նաև վթարից տուժած 5 հայերի ինքնությունը. Մարինա Պողոսյան, Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Աղամալյան: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Իրանի հյուսիսում՝ Մառանդ-Ջուլֆա մայրուղու 30-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել Հայաստան մեկնող ավտոբուսը: Ներկայիս տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ:
Ավտոբուսի ուղևորների մեծ մասն իրանցիներ են: Ավտոբուսում գտնվել են 12 հայեր: Որոշակի տվյալներով՝ վթարի պատճառն ավտոբուսի անիվի պայթյունն է:











































