«Ականատեսների վկայությամբ` նախորդ օրվա կեսգիշերն անց Երևանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այդ մասին, սակայն, ՀՀ ոստիկանությունում որևէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը մեր թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, և սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել»:










































