Արարատյան հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը հայտարարում են մինչև 35 տարեկան երիտասարդ ստեղծագործողների և չափահաս ժող. ստեղծագործողների մրցույթ մասնակցելու Սիրո արագահաս բարեխոս Ս.Սարգիսի տոնին նվիրված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի թեմաներն են.
– սեր Աստծո հանդեպ
– սեր Հայրենիքի հանդեպ
– սեր մերձավորի հանդեպ
– սեր ծնողների հանդեպ
– փոխադարձ սեր
Աշխատանքներն ընդունվում են
1. գրաֆիկա
2. գեղանկարչություն
3. քանդակ
4. դեկորատիվ արվեստի ճյուղերում:
ա. ասեղնագործություն
բ. հելունագործություն
գ. գորգագործություն-կարպետ
դ. խեցեգործություն
ե. արծաթագործություն
զ. դեկորատիվ դարբնեգործություն և այլն: Աշխատանքները ներկայացնել հունվարի 25-ից մինչև փետրվարի 10-ը: