ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին երեքշաբթի օրը հաղթել է Իլինոյսում տեղի ունեցած նախնական ընտրություննրում` ևս մեկ քայլով մոտենալով Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածությանը:
The Ticket-ի փոխանցմամբ` 94 տոկոս ձայներից Ռոմնին ստացել է 46.77 տոկոսը, մինչդեռ Ռիք Սանտորումը` ձայների 35 տոկոսը: Ռոն Փոլն ու Նյութ Գինգրիչը ստացել են 10-ական տոկոսից պակաս ձայներ:
Մինչ ընտրությունները արդեն իսկ ակնկալվում էր, որ Ռոմնին հաղթելու է Իլինոյում, քանի որ ըստ անցկացրած հարցումների` նա էականորեն առաջ է անցել իր հիմնական հակառակորդ Սանտորումից: Բացի այդ, Ռոմնին և նրա աջակիցները Իլինոյսում մինչ նախնական ընտրությունները բավականին թանկ գովազդային արշավ էին անցկացրել:










































