Քիչ առաջ լրատվամիջոցները տարածեցին մի տեղեկություն, համաձայն որի` Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել է գրոհել այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվում է Թուլուզում հրեական դպրոցի մոտ 4 մարդու սպանած հանցագործը: Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
France Presse գործակալության տեղեկություններով` օպերացիան անձամբ ղեկավարում է ներքին գործերի նախարար Քլոդ Գեանը:










































