«ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է Հանրապետական կուսակցությունում կադրային նշանակումների վրա ազդեցություն ունենալ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նա փորձում է իր մերձավորների կարիերային նպաստել նաև ներկայիս կարգավիճակում: Մեր տեղեկություններով` նա ջանք չի խնայել, որ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ նշանակվի իրավական հարցերով իր նախկին օգնական Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ է զբաղեցնում (40-րդն է):
Սակայն ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին դա, բնականաբար, դուր չի եկել, և վերջինս բավականին տհաճ խոսակցություն է ունեցել Արգամիչի հետ, ինչի արդյունքում Նաղդալյանն էլ կշարունակի ղեկավարել տիկնանց խորհուրդը»:









































