Գվատեմալայի դատարանը ընդհանուր առմամբ 7710 տարվա ազատազրկման է դատապարտել 1982թ. հնդկացիների զանգվածային սպանություններ իրականացրած ուլտրա աջ կողմնորոշում ունեցող զինված խմբավորումների 5 անդամի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրանք մեղավոր են ճանաչվել Գվատեմալայի հյուսիսում գտնվող Պլան դե Սանչես գյուղական համայնքում հնդկացիների սպանդի ժամանակ զինված խմբավորումները ղեկավարելու և հրամաններ արձակելու մեջ: Զոհերի մեջ էին շատ կանայք և երեխաներ:
Դատավորը յուրաքանչյուր 256 սպանվածի համար 30 տարվա ազատազրկում է նշանակել, ինչպես նաև 30 տարի ավելացրել` մարդկության դեմ հանցանք գործելու համար: Նշվում է, որ նման պատժամիջոց, այդուհանդերձ, չի կարող կիրառվել, քանի որ Գվատեմալայում առավելագույն ազատազրկումը 50 տարի է:
Տեղեկացնենք նաև, որ 2004թ.-ին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը Գվատեմալայի կառավարությանը պատասխանատու է ճանաչել Խլան դե Սանչեսում տեղի ունեցած սպանդի համար:







































