Իսրայելի ռադիոկայանն այսօր հաղորդել է, որ Ռուսաստանը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի օդային տարածքի օգտագործումը:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել հարգել Լիբանանի ինքնիշխանությունն այն բանից հետո, երբ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը Լավրովին ասել է, որ Իսրայելը վերջին վեց տարիների ընթացքում 9000 անգամ ներխուժել է Լիբանանի օդային տարածքը:
Երկու արտգործնախարարներն այս մասին խոսել են, երբ Մանսուրն այցելել էր Մոսկվա:









































