Այսօր 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել մեքսիկական Ակապուլկո քաղաքի հարևանությամբ՝ Խաղաղ օվկիանոսի ափին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները շարունակական բնույթ են կրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17,5 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Երկրաշարժը զգացվել է նաև Մեխիկոյում:
Մեքսիկայում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի էր ունեցել 2011 թ. դեկտեմբերին, երբ ստորգետնյա ցնցումների հզորությունը, որը գրանցվել է նաև Ակապուլկոյում, կազմել էր 6,5 մագնիտուդ: Այդ ժամանակ լուրջ ավերածություններ տեղի չէին ունեցել, բայց առնվազն երեք մարդ մահացել էր:









































