Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ցուրտ ու մութ տարիների քարոզչությունն անելով ընդդիմություն չես դառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ, Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:


Պարոն Գիմիշյան,  երկուսուկես տարի է, ինչ գործում է Հայ ազգային կոնգրեսը: Ըստ Ձեզ`ՀԱԿը այսօ՞ր էլ է արդարացնում հասարակության սպասելիքներն այնպես, ինչպես` սկզբնավորման օրվանից:


ՀԱԿն այս ընթացքում անցել է որոշակի ճանապարհ, շարունակում է գործել: Իսկ դա հայաստանյան քաղաքական պայքարի պատմության մեջ լուրջ ձեռքբերում է, եզակի դեպք: Հասարակությունը կարող է գոհ լինել ՀԱԿից միայն այն ժամանակ, երբ նա  կարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրները`սահմանադրական կարգի հաստատում, լեգիտիմ իշխանության ձևավորում: Հայաստանում շատ մեծ է սուբյեկտիվ խնդիրների տեսակարար կշիռը. թալան, կոռուպցիա, մարտի 1-ի ոճրագործություն, քաղբանտարկյալներ: Եվ այդ բոլոր խնդիրները լուծում են պահանջում:


Իշխանությունները ՀԱԿի դերակատարումը նվազեցնելու և նրա նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով  հրապարակ են նետել հերթական կեղծ ընդդիմությունը` հանձին Տիգրան Կարապետյանի: Խոսակցություններ են նույնիսկ շրջանառվում, որ նա, միանալով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, պետք է զոհի կարգավիճակով ներկայանա հանրությանը և ձայներ փախցնի իրական ընդդիմությունից: Չե՞ք կարծում, որ սրանով իշխանությանը կհաջողվի թիկունքից խփել Հայ ազգային կոնգրեսին:


Բացարձակապես: Այդ իմաստով մտահոգություններ չունեմ: Չեմ կարծում, որ Երևանի նախկին քաղաքապետն ու Տիգրան Կարապետյանը կարող են միավորվել և միասին ինչոր ճանապարհ անցնել: Համամիտ եմ, որ մեր ժողովուրդը սիրում է զոհի կարգավիճակում հայտնվածներին: Բայց եկեք հիշենք, որ 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրություններից առաջ «ԱԼՄ» հեռուստաընկերությունն ամբողջովին լծված էր «ցուրտ ու մութ» տարիների քարոզչությունն անելուն և այդպիսով սպասարկում էր իշխանություններին: Ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, հպարտանում եմ, որ անցյալ դարի 90-ականներին հաղթահարել եմ ցուրտն ու մութը`  հանուն մեր երկրի ապագայի: Իսկ բոլոր նրանք, որոնք շահարկում են այդ «ցուրտ ու մութ» տարիները քաղաքական նպատակներով, բարոյականությունից զուրկ մարդիկ են: Ժամանակին իրեն այդպես պահեց նաև «ԱԼՄ» հեռուստաընկերությունը:


Բայց «Ո՛չ անարդարությանը» կարգախոսով Տիգրան Կարապետյանը կարող է իր շուրջը բազմաթիվ մարդկանց համախմբել` քաջ գիտակցելով, որ մեր հասարակությունը հենց արդարության է ծարավի:


Շատ լավ: Բոլոր այն մարդիկ, որոնք դուրս կգան պայքարելու անարդարությունների դեմ, ես ուրախ կլինեմ: Եթե Տիգրան Կարապետյանը արդարություն հաստատելու համար կարողանա որոշակի զանգվածների ոտքի հանել, ես միայն կողջունեմ: Այն ակտիվ մարդիկ, որոնք կպայքարեն անարդարությունների դեմ, հետագայում կարող են միանալ Հայ ազգային կոնգրեսին: Եթե դա իշխանության հերթական «պրոյեկտն» է, ապա կարծում եմ, որ այն նույնքան անլուրջ է, որքան մյուս «պրոյեկտները»:  Հիշենք, թե մեր պայքարն ինչ արդյունքներ տվեց. հիմա ո՞ւր են Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը: Ի՞նչ է անում իշխանությունը ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու համար իր իշխանական պրոյեկտներով: Ինձ համար ամենացավալին այն է, որ մեծ չափերի է հասել արտագաղթը: Եթե չլիներ արտագաղթը, ես տրամադրված կլինեի երկարաժամկետ, քաղաքակիրթ պայքարի: Բայց քանի որ ամեն օրը մեզ համար թանկ է, մենք պետք է ամեն ինչ անենք` օր առաջ վերականգնելու սահմանադրական կարգը և ժողովրդին վերադարձնելու իշխանությունը:  Տեսեք, թե որքան ապաշնորհ են այս իշխանությունները: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանը: Սակայն այսքանից հետո միջազգային հանրությունն ագրեսոր է ճանաչում Հայաստանին:


Առանձին անհատներ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են, որ ՀԱԿում առկա է ներքին ժողովրդավարության պակաս: Ըստ Ձեզ` հաջողվու՞մ է տարբեր կուսակցություններ ներկայացնող գործիչների և անհատների պատկերացումները մեկտեղել մի կառույցում:


Այո՛, կան այդ խնդիրները: Դրանք պետք է լուծել և անցնել առաջ: Սակայն անարդարությունների դեմ պետք է պայքարել ամեն օր և ոչ թե անձնական նկատառումներից ելնելով: Ես, օրինակ, ամեն անգամ մասնակցում եմ ՀԱԿի քաղխորհրդի նիստերին և բարձրաձայնում ինձ հուզող խնդիրների մասին: Եվ չի եղել որևէ դեպք, որ ինձ զրկեն մտահոգիչ հարցերը բարձրաձայնելու իմ իրավունքից: ՀԱԿի քաղխորհուրդը ներկայացնում են  կուսակցությունների ղեկավարները, որոնք ընտրվել են իրենց կուսակցությունների կողմից: Բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և եթե մեկ կուսակցություն դեմ է լինում, այդ որոշումը չի ընդունվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում