News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոր Վաշաձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի կողմից Աբխազիայում հատուկ ներկայացուցչի նշանակումը.
«Դա նշանակում է, որ Մոսկվան ներդնում է վերահսկման հավելյալ մեխանիզմ՝ չվստահելով Սուխումիի իշխանություններին: Ռուսաստանին պարզ է դարձել, որ չի կարող վստահել օկուպացիոն ռեժիմին, ինչի համար էլ սկսել է նշանակել իր նահանգապետերին, այսինքն` ոչ տեղի մարդկանց: Այստեղ զարմանալու ոչին չկա»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը նշանակվել է Աբխազիայում Ռուսաստանի նախագահին կից հատուկ ներկայացուցիչ:









































