Միջազգային Ավտոարշավորդների ֆեդերացիայի կայքը հրապարակել է, որ «Ֆորմուլա 1» դասի Կորեայի Գրան պրին կանցկացվի մինչև 2016 թվականը:
«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավների ֆեդերացիայի նախագահ Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ Կորեայի Գրան պրին կարող է հայտնվել «Ֆորմուլա 1»-ի օրացույցում ավելի երկար ժամանակով, եթե Կորեայի ներկայացուցիչների հետ նոր պայմանագիր ստորագրվի, որից հետո Կորեայի Գրան պրին կանցկացվի ևս 5 տարի:
Կորեական կողմը իր հերթին ցանկանում էր, որպեսզի Ֆեդերացիան ֆինանսական աջակցություն ցուցաբերի, որից հետո Ավտոարշավների ֆեդերացիան որոշում կայացրեց Կորեական կողմից ավելի քիչ գումար գանձել Գրան պրին անցկացնելու համար: Գումարի չափը 40 մլն դոլարից նվազեցվել է 20,5 մլն դոլարով:









































