Մեծ Բրիտանիայում մաթեմատիկայի ուսուցիչ Ջոֆրի Բաթլերին մեղավոր են ճանաչել իր գերմանացի հարևաններին նացիստական բովանդակության ակնարկներ անելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Մեդեուեյի դատարանը մարտի 19-ին նրան դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման: Բրիտանացին չի հայտնվել ճաղերի հետևում միայն տուժած կողմի խնդրանքով: Ինքը` Բաթլերը, հերքել է բոլոր մեղադրանքները:
Դատավորների կարծիքով` Ռեյնհարդ ու Քեթրին Վենդտերը ստիպված են եղել մի քանի տարի շարունակ տանել 54-ամյա ուսուցչի ստորացուցիչ պահվածքը:
Պայմանական ազատազրկումից բացի` դատարանը Բաթլերին արգելել է լսել բարձր երաժշտություն, ինչպես նաև սպառնալ և ինչ-որ ձևով վիրավորել զույգին:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, ներկայումս ամուսինները մտածում են բնակության այլ վայր տեղափոխվելու մասին:










































