Շոտլանդիայի Աբերդինյան համալսարանի հետազոտողները տեղեկացրել են, որ իրենք դեպրեսիայի բուժման մեխանիզմի ընկալման մեջ բեկում են կատարել:
Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, որ ԷՋԹ-ն նվազեցնում է հիպերակտիվ կապերն ուղեղի այն մասերի միջև, որոնք վերահսկում են տրամադրությունը, կարգավորում մտածողությունն ու կենտրոնացնում ուշադրությունը:
ԷՋԹ-ն, երբ մարդու ուղեղին հաղորդում են 12-ից մինչև 60 վոլտ հոսանք, հոգեբուժության մեջ օգտագործվում է ավելի քան 70 տարի:
Ըստ գիտնականների՝ բուժման այս եղանակը հաճախ էր քննադատվում, քանի որ, ըստ էության, ոչ ոք հստակ չգիտեր դրա ազդեցության մեխանիզմը:







































