Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակիրն իր ռազմանավերի ուղեկցությամբ անարգել անցել է Հորմուզի նեղուցով և մտել Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:
Միևնույն ժամանակ Արաբական ծովի հյուսիսային հատվածում է գտնվում Carl Vinson ավիակրի գլխավորած հարվածային խումբը: Վերջինս ավիացիոն աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Ջիբրալթարի նեղուցին է մոտենում Enterprise ավիակիրը՝ իր ուղեկցող ռազմանավերի հետ:







































