«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը քիչ առաջ հանձնել է ԿԸՀ:
Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:









































